Ապրիլի 2-ին, ժամը 12.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 FV 173 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) եւ Մերսեդես C-180 մակնիշի 30 TO 536 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Դ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Զոհեր եւ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ինչպես նաեւ ուղղել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:



























