Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 2-ին, իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

եռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Հայկական Զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք: