Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 3-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի եւ Արցախի լեռնային եւ նախալեռնային գոտիներում:

Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը եւ 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրեւ, հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +2+4, իսկ վաղը ցերեկը՝ +9+11 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,

Լոռիում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+5,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +3+8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը` +7+10,

Արարատում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +8+11,

Արմավիրում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +8+11,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +8+11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +6+9,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` 0+5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +5+10։