Ապրիլի 2-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է  ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների  եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ/:

02.04.2016թ. դրությամբ հարուցվել է 76 քրեական գործ, 43 քրեական գործ 46 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 48 քրեական գործով 51 անձիք ներգրավվել են որպես մեղադրյալ, 28 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է, նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից 504 տեղեկությունների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է, 28 քրեական գործով 31 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: