Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ հայրապետն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
«Մենք զորակից ենք Ղարաբաղին, բանակին, ժողովրդին եւ պետությանը: Ղարաբաղի անկախության պաշտպանությունն ու հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է: Այս օրերին մանավանդ Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, մեր ժողովրդի զավակները Հայաստանի եւ Սփյուռքի տարածքում պետք է իրենց զորակցությունը գործնականապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության գծով, որովհետեւ Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է եւ փոխադարձաբար»,- ասել է Վեհափառ Հայրապետը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Հայկական Զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք:



























