Արդեն չորրորդ տարին անընդմեջ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ապրիլի 2-ին Երեւանը միացել է մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները կապույտ լույսով լուսավորելու նախաձեռնությանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այս տարի կապույտ լուսարձակներով է լուսավորվել Ազգային պատկերասրահի շենքի ճակատային հատվածը:





























