Միջազգային հանրության անհասցե գնահատականները Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողությունների են հանգեցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ցավակցելով հայ ժողովրդին եւ ադրբեջանական ագրեսիայի ու ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ վերջին ժամանակներս Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում էր ֆաշիզմի եւ նացիզմի լեզվով: «20-րդ դարի սկզբին այդ լեզվով էր խոսում Ադոլֆ Հիտլերը, իսկ 21-րդ դարում՝ «Իսլամական պետությունը»: Ինչպես Հիտլերը լուսաբացին հարձակվեց խաղաղ բնակիչների վրա, այնպես էլ ադրբեջանցիները Ալիեւի հրամանով կրակ բացեցին խաղաղ բնակիչների եւ առավոտյան դպրող գնացող երեխաների վրա: Դա անբարոյականություն է: Կարծում եմ, որ դա պետք է խստորեն դատապարտվի ոչ միայն խոսքով այլ նաեւ գործով, պատժամիջոցների միջոցով»,- ասել է Շարմազանովը:





























