Թուրքիայի Մարդին նահանգում քուրդ զինյալները շենքը պայքեցնելու միջոցով 6 ոստիկան են սպանել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Նուսայբինի թաղամասերից մեկում քրդերի դեմ գործողություն իրականացնող թուրք ոստիկաններին քուրդ զինյալները ծուղակն են գցել։
Այն պահին երբ ոստիկանները շենքերից մեկն են մտել, քուրդ զինյալները հեռակառավարման միջոցով պայթեցրել են այդ շենքում նախօրոք տեղադրված ռումբը։ Պայթյունի հետեւանքով շենքը փլուզվել է։ Հիվանդանոց տեղափոխված 6 ոստիկաններն էլ մահացել են։





























