ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի զանգվածային խախտումների մասին վերջին հաղորդագրությունների առիթով: Նրան առանձնապես անհանգստացնում են ծանր սպառազինությունների կիրառման եւ մեծ թվով զոհերի (այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում) մասին հաղորդումները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարը հակամարտությանն առնչություն ունեցող բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ վերջ դնել զինված գործողություններին, ամբողջությամբ իրականացնել հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը եւ քայլեր ձեռնարկել իրադրության սրացումը թուլացնելու ուղղությամբ:
Գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ այս վտանգավոր իրադրության կարգավորման աշխատանքում ներգրավված բոլոր կողմերի ջանքերին լիակատար աջակցության մասին»,- ասված է հայտարարությունում:





























