Իրանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հոսեյն Ջաբերի Անսարին:
«Մենք մեր երկու հյուսիսային հարեւաններին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են բարդացնել իրադրությունը: Երբ տարածաշրջանն ականատես է ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին եւ խաղաղության ու կայունության հույս ունի, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների մասին լուրերը խորապես անհանգստացնում են Իրանի Իսամական հանրապետությանը»,- նշել է Անսարին:
Նա հավելել է, որ Իրանն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել բախումները «եւ օգտագործել իրենց ամբողջ հզորությունը՝ խաղաղության վերականգման եւ տարաձայնությունների կարգավորման համար»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:





























