Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 01.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ  քաղաքացի է ընկել Երեւանի Կիեւյան կամրջի տակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 23-ամյա Ռ. Ա.-ն ընկել է կամրջից, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է: