Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարար ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Մերսեդես E-320» մակնիշի GE OO-090-AA համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:
Փրկարարներն ուղեւոր 24-ամյա Ա. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























