Ապրիլի 3-ին Խաղաղ Օվկիանոսում՝ Վանուատուի ափերին 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվում է Սոլա բնակավայրից 77 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Ցունամիի նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնի (PTWC) հաղորդմամբ, երկրաշարժը կարող է ցունամի առաջացնել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նախնական տեղեկություններով, կործանարար ցունամի է հնարավոր երկրաշարժի էպիկենտրոնից 300 կմ շառավղով»,- ասված է կենտրոնի կայքում հրապարակված հայտարարությունում: