Վիճակագրական վերջին տվյալները վկայում են, որ ռուսաստանյան տնտեսության համար վատ օրերն անցել են: Փորձագետները ակնկալում են, որ տեւական ռեցեսիայից հետո իրավիճակը երկրում առաջիկայում կկարգավորվի, գարում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Business Insider-ը:
Ռոսստատի՝ ուրբած հրապարակված տվյալներով, 2015թ. վերջին եռամսյակում ՀՆԱ նվազումը կազմել է 3,8 տոկոս տարեկան կտրվածքով: Capital Economics-ի փոխանցմամբ, իրական ցուցանիշները կարող են պակաս լինել, երբ հաշվարկվեն մի քանի այլ գործոններ, որինակ սպառողական բումը 2014թ. վերջին՝ ռուբլու փոխարժեքի անկման ֆոնին: Այսպիսով, ՀՆԱ ցուցանիշները ընդհանուր առմամբ դրական են:
Սպառման աճից բացի, տնտեսությունը նախորդ տարվա համեմատ լավացման այլ ազդակներ է ցուցադրել, ինչպես օրինակ՝ հիմնական կապիտալում ներդրումների անկման նվազումը եւ արտահանման աճը, գրում է պարբերականը:
Capital Economics-ի զարգացող շուկաների մասնագետ Լիզա Երմոլենկոյի կարծիքով, այդ ամենը վկայում է, որ ՀՆԱ նվազումը տարեկան կտրվածքով կազմել է ընդամենը 2.5 տոկոս:




























