Մոսկվայում ՌԴ պաշտպանության շենքում բռնկված հրդեհը մարվել է, պատահարի պատճառը կարող է մալուխների ցանցում կարճ միացումը լինել: Այս մասին հաղորդել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում:

«Այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում ՌԴ ՊՆ վարչական շենքի՝ վերանորոգման մեջ գտնվող տեխնիկական բաժնի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են կրակը: Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ ՏԱՍՍ-ի, իրավապահները հաղորդել են, որ հրդեհն առավելագույն՝ 5-րդ աստիճանի բարդության է գնահատվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՆ շենքում բռնկված հրդեհի մակերեսը 50 ք.մ. է: