ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Մարտունու ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում   տեղում է ձյուն:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման եւ մշակման աշխատանքներ: