Ապրիլի 4-ի գիշերը ձյան առատ տեղումներ եւ բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի եւ Արցախի լեռնային ու նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -1+3,
Կոտայքում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -1+3,
Գեղարքունիքում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -1+3,
Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` 0+5,
Տավուշում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +3+8,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -1+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -3+1, ցերեկը` +7+11,
Արարատում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +9+14,
Արմավիրում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +9+14,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը` -1+3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +9+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +6+9,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` 0+5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +4+8։




























