Մի քանի տասնյակ ավտոմեքենաներ այսօր՝ ապրիլի 3-ին, ձյան առատ տեղումների պատճառով մնացել են «Զանգեր»-Սիսիան ավտոճանապարհին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեքենաներն արդեն մեկ ժամ է՝ չեն կարողանում առաջ շարժվել: Պատճառն այն է, որ մեքենաներն ամառային անվադողերով են եւ ըստ երեւույթին, պատրաստ չեն եղել ձյան տեղումներին:
Ի դեպ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամը 16:00-ին տեղեկատվություն է տարածել, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:






























