Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի փողոցի թիվ 99դ հասցեի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա A» մակնիշի 34 TS 575 (վարորդ` 58-ամյա Ս. Ս.) և «Օպել Վեկտրա B» մակնիշի 34 FM 029 (վարորդ` 26-ամյա Կ. Մ.) համարանիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են Արտաշատի, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: