Բախումները հակամարտության ընդլայնման շուրջ մտահոգություններ են առաջացնում մի տարածաշրջանում, որտեղ նավթատար եւ գազատար խողովակաշարեր են հատվում: Այս մասին ասված է ղարաբաղյան հակամարտության մասին իտալական Rai ռադիոկայանի ռեպորտաժում:
Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լարվածության զսպման կոչեր արեցին (Ռուսաստանը առանցքային միջնորդ է հակամարտությունում):
Ղարաբաղում, որտեղ բախումները հազվագյուտ երեւույթ չեն, իրավիճակի սրման թեման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացրեց Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ պնդում է, որ Բաքուն չի հրաժարվում Ղարաբաղն ուժով վերադարձնելու գաղափարից:





























