«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂՀ նախագահը ներկայացրեց Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ստեղծված վիճակի եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ իր գնահատականները:

Մենք վերահաստատեցինք մեր անվերապահ աջակցությունը ԼՂՀ քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերին եւ պատրաստակամություն հայտնեցինք մեզ հասու միջոցներով աջակցել նրանց»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՔՊԿ պատվիրակության կազմում են եղել վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանը եւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, ըստ պատգամավորի, Սասուն Միքայելյանը Հրազդանում կամավորների հավաք է ձեռնարկում։