Կանադան Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին։ Այդ մասին ասվում է Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնի հայտարարության մեջ։
«Կանադան անհանգիստ է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ շփման գծում բռնության վերջին սրումից։ Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ ակտիվորեն վերսկսել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- ասել է նա։
Դիոնն ընդգծել է, թե Կանադան հակամարտության կարգավորման այլընտրանք չի տեսնում, քան խաղաղ բանակցությունները։



























