ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 2-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաեւ տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար:

Վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչեւ հավելյալ տեղեկացում: