Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին՝ արջի արձանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սեւան հատվածի 21-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 AV 689 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ սահել է ձորը (մոտ 3 մ). տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:



























