Իտալիայի կառավարության կողմից մեկնարկել է հերթական 36 ամսվա կրթաթոշակների ծրագիրը, որը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին` 2016-2017 թթ. ուսումնական տարին Իտալիայում շարունակելու համար:
Կրթաթոշակի շրջանակում տրամադրվում են բակալավրի, հետբուհական, մագիստրոսի աստիճանի, իտալերեն ուսուցիչների համար` իտալերեն լեզվի եւ մշակույթի դասընթացներ: Այս կրթաթոշակի շրջանակում Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի շարունակելու իրենց ուսումը Իտալիայի արվեստի, երաժշտության, պարի բարձրագույն հաստատություններում:
Հայտադիմումը եւ անհրաժեշտ տեղեկատվությունը փաստաթղթերի մասին կարող եք գտնել Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարարության վեբ-կայքում`
http://www.estero.it/mae/en/ministero/servizi/stranieri/opportunita/borsestudio_stranieri.htm/
Հայտերը լրացվում են առցանց տարբերակով՝
https://borseonline.esteri,it/BorseOnLine/default.aspx
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի ապրիլի 15-ը:



























