Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 149-րդ կմ-ում

ժայռից պոկված քարաբեկորը (մոտ 35 սմ տրամագծով) ընկել է ընթացքի մեջ գնտվող «BMW» մակնիշի 17 OU 118 համարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ 47-ամյա Ա. Մ.) ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր 17-ամյա Մ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: