Պայմանագրային զինծառայողների շրջանում թմրադեղերի գործածման համար պատասխանատվությունը անհրաժեշտ է ամրագրել օրենսդրական մակարդակով: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ռազմաբժշկական գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Ֆիսունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով այն պայմանագրային զինծառայողը, որը թրմանյութեր կամ հոգեմետ նյութեր կօգտագործի, պետք է հեռացվի Զինված ուժերից պայմանագրի պայմանները չկատարելու համար՝ առանց համապատասխան փոխհատուցում ստանալու:

«Իսկ ժամկետային զինծառայողների նկատմամբ անհրաժեշտ է խստացնել կարգապահական պատասխանատվության միջոցառումները ընդհուպ մինչ քրեական պատիժ՝ նույնիսկ դրվագային օգտագործման համար»,- հավելել է նա: