Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը կասկածի տակ է դրել Ընտրական օրենսգրքի 4+4+4 ֆորմատով քննարկման շարունակությունը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դժվարացել է հստակ ասել` շարունակելու են, թե ոչ: «Ես կքննարկեմ կողմերի հետ , թե ինչպես է շարունակվելու բանակցությունները, հետո կհայտնեմ»,-ասել է Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ այս ֆորմատով դեռեւս երկու նիստ է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։





























