Հայաստանի խորհրդարանում այսօր՝ ապրիլի 4-ին արագացված կարգով քննարկում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պարտականությունների ընդլայնման վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրենքը նախապատրաստվել է եւ խորհրդարան է մտել մի քանի ամիս առաջ եւ այժմ քննարկվում է արագացված կարգով:
Ինչպես հայտնել է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՔՊ-ի պարտականությունների շրջանակի մեջ առաջարկվում է մտցնել սահմանամերձ շրջաններում հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարը, բնակչության, ինչպես նաեւ ռազմական գործողությունների գոտում ջրամբարների, կամուրջների եւ այլ ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը:



























