ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովը լսումներ կանցկացնի Տավուշի մարզի բնակավայրերի պաշտպանական միջոցառումների մասին: Այս մասին ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ-ում հայտնել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Պետք է հոգ տանել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության մասին: Կան նոր բաղադրիչներ, որոնք այդ առումով մենք կարող ենք քննարկման առարկա դարձնել»,- նշել է նա: