Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել: Այս մասին ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Քաղաքացիական անձանց վայրագ սպանություններ են տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետությունը պետք է որպես պահանջատեր հանդես գա` հաշվի առնելով միջազգային մարդասիրական իրավունքների եւ նորմերի խախտումը»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարը:



























