Այսօր՝ ապրիլի 5-ին, երեկոյան ժամը 18:30-ին, Ազգային ժողովում շփման գծում տիրող իրավիճակի հարցով կկայանա փակ քննարկում, որին կմասնակցի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, որ այդ հարցով զրուցել է ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԱԳ փոխնախարարի հետ:
Փակ նիստին կմասնակցեն բոլոր ցանկացող պատգամավորները:



























