Հայաստանի տարածքում ապրիլի 6-ին ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրան 4-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +3+5, իսկ վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +6+11,

Կոտայքում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +6+11,

Գեղարքունիքում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +6+11,

Լոռիում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +14+17,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +6+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +15+18,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+20,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +6+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +15+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +10+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+17։