Հայաստանի կառավարությունը ցանկանում է դուրս գրել Հրազդանի ցեմենտի գործարանի հարկերի եւ սոցվճարների չվճարման պատճառով կուտակած տույժերը: Համապատասխան օրենքի նախագիծը ապրիլի 5-ին կառավարությունում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծել է, որ օրենքի նախագիծն առաջարկում է դուրս գրել ոչ թե հարկերը, այլ դրանց ուշացման համար տույժերը:   

Նախարարի խոսքով, ճգնաժամային տարիներից սկսած եւ ինչ-որ առումով անբավարար մենեջմենտի պատճառով «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն հարկային խոշոր պարտավորություններ է կուտակել  «VTB-Արմենիա» բանկում, իսկ այժմ սնանկացման գործընթաց է սկսել:   Ելնելով Հայաստանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության համար նրա կարեւորությունից, ինչպես նաեւ սոցիալական կարեւորությունից Կոտայքի մարզի համար (գործարարն առնվազն 470 աշխատատեղ է ապահովում), մեկ տարի առաջ վարչապետի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է սկսվել քննարկումների համար: Առաջարկվում է 935 մլն դրամ ընդհանուր պարտքից դուրս գրել 510,1 մլն դոլարի տույժ (մոտավորապես 1 մլն 50 հազար դոլար): «Պարտքի մայր գումարը դուրս չի գրվում», - ընդգծել է Մինասյանը:

Ինչպես նշված է օրենքի նախագծի գրավոր հիմնավորման մեջ,  նախատեսված է 2016-ին գործարանում ցեմենտի արտադրությունը հասցնել տարեկան  մինչեւ 200 հազարի (2014-ին ` 23 հազար, իսկ 2015-ին` 80 հազար) եւ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել: Արդյունքում ձեռնարկությունը պետբյուջեին ավելի քան   700 մլն դրամի հարկ կվճարի:  Այդ մասին ասված է գործարանի ծրագրում, որն արժանացել է «VTB-Արմենիա» բանկի հավանությանը, որին փոխանցվել են գործարանի բաժնետոմսերը: Այդ ծրագրով բանկը գործարանին ընդհանուր 4,6 մլն դոլար ծավալով վարկային միջոցներ կտրամադրի: