Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության ղեկավարի կայքում:

ՌԴ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը եւ քաղաքական կարգավորման գործընթացի վերսկսման կարեւորությունը: