Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 5-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի եւ Նուբարաշենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վար են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» մակնիշի 34 VT 472 համարանիշի (վարորդ 26-ամյա  Շ. Ա.) եւ «ՎԱԶ 21013» մանիշի 33 LT 614 համարանիշի (վարորդ` 58-ամյա Ռ. Գ.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդ Ռ. Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռ. Ա.-ն՝ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:

Մինչ հրշեջ-փրկակարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 21013» մանիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 54-ամյա Հ. Դ.-ն եւ 65-ամյա Է. Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: 

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ի դին, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ անջատել մարտկոցները: