Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաև ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։