1988-ի երկրաշարժից տուժած 183 ընտանիքներ կստանան բնակարանների սերտիֆիկատներ: Այդ մասին որոշումը ընդունվել է Հայաստանի կառավարության ապրիլի 6-ի նիստի ժամանակ:
Այդ նպատակների համար Հայաստանի պետբյուջեն 1 մլրդ 52 մլն դրամ ( շուրջ 2.17 մլն դոլար-խմբ.) կհատկացնի: Դրանից 826.5 միլիոնը կհատկացվի Շիրակի մարզին, այդ թվում 616.5 մլն-ն՝ քաղաք Գյումրիում, իսկ 210 մլն-ը՝ Ախուրյան քաղաքում բնակարանների համար հերթագրվածներին:
Այդ թվում 225 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներին, որոնք հերթագրված են 1 սենյականոց բնակարանների համար:
Ընդհանուր առմամբ տուժած 5363 ընտանիքներից 920-ը դեռ շարունակում է մնալ բնակարանների համար հերթագրվածների ցուցակում: Մնացած ընտանիքների բնակարանային հարցը լուծվելու է 2016-2017 թթ. բյուջեի միջոցներով: Մասնավորապես այդ նույն տարվա ընթացքում բյուջեի միջոցններով Ախուրյան ավանում կվերականգնվի 3 բազմահարկ շենքերի շինարարությունը:



























