Ճապոնիայում ռադարներից անհետացել է երկրի Ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռը: Ամերիկյան արտադրության ռեակտիվ պարեկային U-125 ինքնաթիռն օդ է բարձրացել երկրի հարավում` Կագոսիմայի պրեֆեկտուրայի Կանոյա քաղաքի շրջանում գտնվող Ինքնապաշտպանական ուժերի ծովային բազաներից մեկից: Ինքնաթիռում վեց մարդ է եղել: Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է Երեւանի ժամանակով 09.35-ին: Որոնումներ են ընթանում: Այդ մասին հայտնում է Lenta-ն` վկայակոչելով «Յոմիուրի սիմբուն» թերթին:
U-125-ը պարեկային եւ որոնողափրկարարական ինքնաթիռ է, որը մշակվել է ամերիկյան Raytheon Aircraft ֆիրմայի կողմից բրիտանական առեւտրական ուղեւորատար Hawker 800 ինքնաթիռի հիման վրա: Ինքնապաշտպանության ուժերը նման 30 ինքնաթիռ ունեն, որոնք զինված են Toshiba ընկերության ՌՏԿ-ներով:





























