Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ապրիլի 5–ին փախուստի դիմած կալանավոր Սպարտակ Դանիելյանին դեռեւս չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Արման Խաչատրյանը նշեց, որ նշանակվել է ծառայողական քննություն կարգադրիչների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ապրիլի 5–ին դատական նիստից հետո կալանավորը փախուստի է դիմել, երբ դատական նիստից հետո նրան իջեցրել են հատուկ խուց:

Նշենք, որ փախուստի դիմած կալանավոր  Սպարտակ Դանիելյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ: