Ապրիլի 5-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառերի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը, 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























