Այս տարի ծիրանի բերքի քանակը լավ է լինելու: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մի քանի օրից ամեն ինչ ավելի ստույգ կլինի: Ինչքան շատ տաքանում է եղանակը, այնքան պտղաթափը լինում է, եւ երեւում է` որ պտուղը պիտի մնա»,-ասել է նախարարը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով` ոչինչ չի եղել Կոտայքի մարզում: «Նախնական տեղեկություններով` ամենից շատ ցրտահարություն արձանագրվել է Էջմիածնի տարածքում` Արմավիրի մարզում: Որքան բարձրանում ենք Արարատի կողմը, այնքան քչանում են ցրտահարության դեպքերը: Վայոց ձորի մարզում բավականին նորմալ է, Արագածոտնի ցածրադիր գոտիները բավականին նորմալ են, քանի որ դեռ չէր ծաղկել ծիրանը: Կոտայքի մարզում ոչինչ չի եղել, մի խոսքով ծիրանը լավ է լինելու»,-նշել է նախարարը: Հարցին, թե ցրտահարությունից առաջ օրհնված այգիներո՞ւմ է արդյունքներն ավելի լավ եղել, թե չօրհնված, Սերգո Կարապետյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, օրհնելուն էլ նորմալ եմ վերաբերում: Բայց եթե իմ աչքով չեմ տեսել չեմ կարող ասել»: