Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը:
Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության ղեկավարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը եւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:





























