Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համարում է, որ ԵՏՄ անդամ պետությունների վարչապետերի գագաթաժողովը Երևանում չեղարկելու եւ Մոսկվայում անցկացնելու պատճառները տեխնիկական բնույթ են կրում: Այս մասին Դավիթ Հարությունյանն այսօր ասել է NEWS.am-ի հետ զրույցում:
Անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստանից հետո ապրիլի 8-ին Ադրբեջան մեկնելու որոշմանը՝ նշել է, որ դա դիվանագիտական քայլ է:
Նշենք, որ Հայաստան նախատեսվող այցը որոշվել էր Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 1-ից սկսված լարվածությունից առաջ, որը նախօրեին փոփոխվեց եւ Մեդվեդեւի օրակարգում հայտնվեց Հայաստանից հետո ապրիլի 8-ին Ադրբեջան մեկնելու որոշումը:



























