Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) եկող շաբաթվանից կսկսի քննարկել օֆշորային սկանդալի վերաբերյալ ԶԼՄ-ներին տեղեկատվության տրամադրման հարցումները: Այդ մասին հայտնել է Միջազգային կոնսորցիումի փոխտնօրեն Մարինա Ուոքերը, հայտնում է Gazeta-ն:
Նրա խոսքով, եկող շաբաթ կազմակերպությունը կսկսի լրագրողների եւ լրատվական գործակալությունների լայն շրջանակի հարցումների քննարկումը. վերջիններս հետաքրքրված են փաստաթղթերն օգտագործել սեփական հետաքննությունները սկսելու համար:
Նշվում է, որ նոր տեղեկությունները կարող են լույս սփռել այն մասին, թե քաղաքական գործիչները, մարզիկները եւ մշակույթի գործիչները ինչպես են «կասկածելի միջոցներով» ներդրում անում:
«Մենք չենք խոստանում, թե բոլոր ցանկացողները մուտք կստանան, բայց մենք որոշում կկայացնենք` հիմնվելով այն երկրների վրա, որոնց հետ մենք չենք աշխատում եւ որոնց փորձը գուցե օգտակար դառնա խմբի համար», —ասել է նա:
Ապրիլի 3-ին հրապարակվել է OCCRP-ի, ICIJ-ի եւ տասնյակ պարբերականների լրագրողների հետաքննությունը միջազգային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների եւ մշակույթի գործիչների` օֆշորային գործարքներին մասնակցության վերաբերյալ:




























