Արցախին աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխարհասփյուռ հայությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում: Այս օրերին ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները դրամական փոխանցումներ են կատարում «Արցախ» բանկում բացված հաշվեհամարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատակից, ԼՂՀ կառավարության կառավարման վերաբնակեցման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Տիգրան Աթանեսյանը:

Նրա խոսքով` դրամական փոխանցումների մեծ մասը կատարվում է ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Եվրոպայից ու Ասիայից, ՌԴ-ից, ինչպես նաեւ Հայաստանից: Դրամական փոխանցումների մասին տվյալները կհրապարակվեն առաջիկա օրերին: Աթանեսյանի խոսքով`Շտաբն աջակցում է վերջին երեք-չորս օրերին հակառակորդի ագրեսիայից տուժած բնակիչներին, նրանց ապահովում կացարաններով, սննդով, դեղորայքով, անհրաժեշտ կենցաղային պարագաներով:

Մինչ այժմ Շտաբին դիմել է կացարանից զրկված մոտ 200 քաղաքացի, որոնց մեջ շատ են կանայք եւ երեխաները, ինչպես նաեւ տարեց, դժվար տեղաշարժվող անձինք:

«Մարդկանց թիվը գնալով ավելանում է: Նրանց տեղավորում ենք Ստեփանակերտի հյուրանոցներում, մոտ երեք-չորս հյուրանոցներում են նրանք այժմ ապրում, ապահովում ենք երեքանգամյա սննդով, անհրաժեշտ բժշկական սպասարկմամբ»,-նշեց Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային եւ ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):