Գերմանիան եւ Ֆրանսիան կշարունակեն աջակցել Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի կնքմանը, չնայած Նիդերլանդներում հանրաքվեի արդյունքներին, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով  Reuters-ին:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային եւ Գերմանիային, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային եւ մեր երկրներում հավատարիմ կմնանք համաձայնագրին», — ասել է նա:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ եվրոպական առաջնորդները կկարողանան իրականացնել այդ համաձայնագրի առավելագույն մասը: