Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մերժել է Եկատերինա Իֆտոդիին Բորիս Նեմցովի որդու կենսաբանական հայր ճանաչելու դիմումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ապրիլի 7-ին դատարանը հրապարակել է միայն որոշման բանաձեւային մասը, ամբողջական տեքստը կողմերին կներկայացվի ավելի ուշ։ Դատարական  նիստը կայացել է փակ ռեժիմով։

Իֆտոդին իր դիմումում պահանջում էր ճանաչել Նեմցովին որպես իր որդու հայր, որպեսզի երեխան իրավունք ստանա սպանված հոր ժառանգության նկատմամբ։