Հայաստանը Ռուսաստանից գազ կստանա 150 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց (ներկայումս այն 165 դոլար էր): Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը՝ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո:
Սահմանին գազը կարժենա 150 դոլար: Սպառողների համար վերջնական սակագինը ավելի ուշ կմշակվի: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան հաշվարկներ անել, նշել է Յոլյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական գազը Հայաստանի համար կազմում էր 165 դոլար՝ հազար խմ-ի դիմաց՝ նախկին 189 դոլարի փոխարեն: Գինը ժամանակավորապես է նվազեցվել՝ փոխհատուցելու համար «Գազպրոմ Արմենիայի» կորուստները: Հայկական կողմը դիմել էր գազի գնի մշտական նվազեցման առաջարկով:





























