Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրակի դադարեցման կարեւորությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո:
«Մենք ընդգծեցինք 1994 թվականի հրադադարի ռեժիմի համաձայնագրի պահպանման ու ամրապնդման, նաեւ հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու կարեւորությունը»,-հայտարարել է Աբրահամյանը:
































